Բիզնես 

Մահացել է BMW ավտոմոբիլային կոնցեռնի համասեփականատերը

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ մահացել է BMW ավտոմոբիլային կոնցեռնի համասեփականատեր 89- ամյա Յոհանա Քվանդթը։ Այդ մասին երեկ հայտնել է նրա անվան հիմնադրամը։

Յոհանա Քվանդթը ծնվել է Բեռլինում 1926-ին։ 1960-ին ամուսնացել է Հերբերթ Քվանդթի հետ, ով ամենահաջողակ գերմանացի գործարարներից էր։

Քվանդթների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 30 մլրդ եվրո, Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից է։ Յոհանան զբաղեցնում էր Forbes-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 77-րդ հորիզոնականը։

Նույն շարքից