Timesofindia.indiatimes.com կայքի փոխանցմամբ՝ Ամերիկյան Forbes-ը պատմության մեջ առաջին անգամ կազմել է աշխարհի ամենահարուստ 100 գործարարների վարկանիշը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ցանկը գլխավորում է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլլ Գեյթսը, որը նաև մոլորակի ամենահարուստ մարդն է` նրա կարողությունը գնահատվում է $79,2 մլրդ:
Երկրորդ տեղում Լարրի Էլիսոնն է` Oracle-ի հիմնադիրը: Նրա կարողությունը գնահատվում է $54.3 մլրդ:
Facebook-ի 31-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` $33,4 միլիարդով գտնվում է չորրորդ տեղում: