Հոգեբանի անկյուն 

Ճիշտ գնահատեք ձեր ընկերներին

analitik.am

Ճիշտ գնահատեք ձեր ընկերներին Մի մարդ կար, որ երեք ընկերներ ուներ: Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, հակառակ նրան, որ երրորդ ընկերը ավելի էր կապված իրեն: Մի օր այս մարդը ամբաստանվում է մի մեծ ոճիր գործելու հանցանքով:


Խեղճը շփոթված էր այս ամբաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր: Մի պահ հիշեց իր ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշեց դիմել նրանց օգնության: Նա իր երեք ընկերներին էլ տուն կանչեց ու օգնություն խնդրեց:


Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Երկրորդը ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում: Երրորդը, որի սիրո վրա կասկածում էր, ընկերանում է նրան մինչև դատավորի ատյանը ու քաջությամբ պաշտպանում նրան: Նա այնքան ճարտասանությամբ ու անկեղծությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում: Հետևություն. ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկեր: Առաջինը՝ հարստությունը, երկրորդը՝ բարեկամները, իսկ երրորդը՝ իր բարի գործերը: Բայց չէ՞ որ դժվար ու ծանր պահերին է զգացվում մարդու ճշմարիտ ընկերը: Երբ մարդը մեռնում է և ներկայանում Աստծու դատաստանին, ամենից առաջ հարստություն է, որ լքում է նրան: Բարեկամները գնում են մինչև գերեզման ու ետ դառնում: Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան:

Նույն շարքից