Հոգեբանի անկյուն 

Զարհուրելի երազները երեխաների մոտ՝ նախանշան, որ նրան նեղացնում են դպրոցում

analitik.am

Հասակակիցնեիր կողմից պարբերաբար ծաղր ու ծանակի ու ճնշումների ենթարկված երեխաները ավելի հաճախ են ստանում հոգեբանական տրավմաներ, ընկնում դեպրեսիայի մեջ ու դիմում ինքնասպանության: Սակայն, գիտնականներին հաջողվել է նման եւրեւույթները հայտնաբերել վաղ հասակում, երբ հնարավոր է շատ հեշտ բացառել ու կանխարգելել դրանք:

Անգլիայի Վերվիկի համալսարանի գիտանականները պարզել են, որ գիշերային մղձավանջով առավելապես տառապում են 12-ամյա երեխաները, որոնք հոգեբանական ճնշման են ենթարկվել 8-10 տարեկան հասակում: Այն, որ գիշերային մղձավանջը հանդիպում է երեխաների մոտ դա իրականություն է, սակայն, եթե այն կրում է պարբերաբար ու երկարատեւ բնույթ, ապա դա հաստատում է իրողությունը, որ երեխան ճնշման է ենթարկվում հասակակիցների կողմից: Ուստի ծնողները առավել ուշադիր պետք է լինեն երեխաների հանդեպ, գիտակցեն, որ քնի նման խաթարումները կարող են պայմանավորված լինել նրանով, որ երեխային պարբերաբար նեղացնում են:


Նման դեպքում նրանք կարող են խոսել երեխայի հետ, փորձել ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Այնպես, որ առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր երեխաների քնին, քանի որ գիշերային մղձավանջը կարող է պայմանավորված լինել ոչ թե սարսափ ֆիլմերով, այլ էմոցիոնալ առավել լուրջ խնդիրներով:

Նույն շարքից