Հոգեբանի անկյուն 

Մի ընդունեք դեպրեսիաները սրտին մոտ

analitik.am

Մարդու հոգեվիճակը էապես ազդում է նրա ֆիզիկական առողջության վրա: Բժիշկները վաղուց են պարզել, որ մարդու ընկճվածությունն ու անհանգստությունն իր ներգործությունն է թողնում իմունային համակարգի վրա:


Թել- Ավիվի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ մարդու հոգեկան վիճակը ազդում է սրտի բնականոն աշխատանքին: Դեպրեսիայով տառապող պացիենտների մոտ սրտի նոպաները ավելի հաճախ են կրկնվում եւ ուղեկցվում բարդություններով:


Բացի այդ,  նրանք հիվանդանոցում ավելի երկարաժամկետ բուժում են ստանում, քան առողջ հոգեվիճակում գտնվողները: Առաջին հայացքից նման պացիենտների բուժումը թվում է ավելի ծախսատար առողջապահության համակարգի համար: Սակայն մասնագետների կարծիքով հավելյալ ներդրումները հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների բուժման համար կարեւոր նախադրյալ են ապագայում դրական արդյունքներ գրանցելու համար:

Նույն շարքից