Հոգեբանի անկյուն 

Ստերիոտիպ պատկերացումների ազդեցության ուժը

analitik.am

Երբ մենք ծանոթանում ենք որևէ նոր մարդու հետ, անմիջապես և անկախ մեր կամքից փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ անձնային գծեր ունի, ի՞նչ դիրք է գրավում հասարակության մեջ, ի՞նչ մասնագիտություն ունի և այլն:

 

Կյանքի ընթացքում մեզանից յուրաքանչյուրը տարբեր արտաքին ունեցող մարդկանց հոգեբանական հատկությունների մասին ձեռք է բերում ստերիոտիպ պատկերացումներ, որոնք հաճախ սխալ են: Ընդ որում, սխալ պատկերացումները, որոնք տարածվում են ոչ միայն ավանդույթների բանավոր փոխանցմամբ, այլև գեղարվեստական գրականության միջոցով: Սակայն, որքան էլ սխալ լինի տվյալ պատկերացումները, յուրաքանչյուր մարդ էլ իր կողմից ընկալվող ամեն մի նոր ծանոթի իմաստավորում, ընկալում է այդ պատկերացումների դիրքերից: Ներկայացնենք մի քանի ստերիոտիպ պատկերացումներ:


Օրինակ՝ հաստ շրթունքներով մարդիկ հակված են զգայական հաճույքների, իսկ բարակ շրթունքներ ունեցողները դաժան են, մեծ աչքերը վառ իմացության, արթուն մտքի նշան է, փոքր և շարժուն աչքերը` նախանձի և չարաճճիության: Բարձր և լայն ճակատը մեծ խոսքի նշան է, թեթև ուռած, կլոր ճակատը բնորոշ է փառասեր, ընդդիմադիր, մի փոքր հանդուգն մարդկանց, իսկ ճակատի վրայով անցնող ուղղաձիգ ուռած երակը մեծ կարողությունների նշան է: Դեռևս հնում գոյություն ուներ մի գիտություն, որն անվանում էին դիմագիտություն:


Այն զբաղվում էր մարդկանց դեմքի միջոցով նրանց «ներքին որակները» որոշելով: Դիմագետները գտնում էին, որ ուղղանկյունաձև դեմք ունեցող մարդիկ հեռատես, զգայուն, ազնիվ ու հանգիստ են: Սովորաբար, նրանք կյանքում մեծ երջանկության ու հաջողության են հասնում: Եռանկյունաձև դեմքը խորամանկության, խանդոտության, չհամակերպվողության և կասկածամտության նշան է: Քառակուսու ձև ունեցող մարդկանց դեմքը բնորոշում է բարություն, համառություն, ուշ և դժվար հասկացում: Կլոր դեմքի ձև ունեցող մարդիկ սիրում են գեղեցկությունը, նուրբ են, մեղմ և մատերիալիստ:

 

Այսպիսով՝ ստերիոտիպերն ունեն և´ դրական, և´ բացասական կողմերը զույգի ընտրության գործընթացում: Դրական կարելի է համարել այն, որ մարդիկ դրանց միջոցով լրացնում են ինֆորմացիայի պակասը: Սակայն, հարկ է հիշել, որ նման ինֆորմացիան հաճախ սխալ է լինում. օրինակ՝ շատ մարդիկ հրաժարվում և խուսափում են շփվել կապույտ աչքերով մարդկանց հետ` համարելով նրանց խորամանկ: Կարելի է ասել, որ ստերիոտիպ պատկերացումները զույգի ընտրության գործընթացում ունեն իրենց ազդեցությունը միայն սկզբնական շրջանում` ծանոթության փուլում, երբ դեռ զույգի անձնային գծերը լիովին բացահայտված չեն:

Նույն շարքից