Ֆեյսբուք 

Սա Հիրոսիմայի ողբերգության ամենասարսափելի ու ազդեցիկ լուսանկարներից մեկն է

Հավանաբար, սա Հիրոսիմայի ողբերգության ամենասարսափելի ու ազդեցիկ լուսանկարներից մեկն է՝ ճապոնացի որբ տղան բերում է ճառագայթումից մահացած իր կրտսեր եղբորը հրկիզարան, որտեղ այրում էին ռմբակոծության զոհերին: Տղան առանց ձայն հանելու եւ արտասվելու սպասել էր, որ փոքրիկին հրկիզեն եւ մոխիրը տան նրան ծիսական սափորով: Ոչ մի խոսք չկա ավելացնելու: Միայն վիշտ ու խոնարհում այս երեխայի մեծության եւ ողջ ճապոնական ժողովրդի տոկունության առջեւ:

 

Հեղինակ` Տիգրան Խզմալյան

Նույն շարքից