Հոգեբանի անկյուն 

Ձմեռ պապին հավատացող երեխաներն ավելի երջանիկ են. հոգեբան

analitik.am

Շատ հոգեբաններ այն կարծիքին են, որ հրաշքներին հավատացող, լավատես մարդիկ ավելի երջանիկ են, ավելի կենսուրախ և ավելի բարի: Այդ համոզմունքին են նաև ամերիկացի գիտնակաները: Նրանք պարզապես վստահ են` որքան երկար են երեխաներն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, այնքան ավելի երջանիկ կլինեն: Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր, նեյրոկենսաբան Կելի Լամբերտը` The New York Times-ին տված հարցազրույցում:

Կելի Լամբերտը գտնում է, որ որքան շատ են երեխաները հավատում Ձմեռ պապի գոյությանը, որ նա անձամբ է բերում իրենց ամանորյա նվերները, այնքան նրանք ավելի երջանիկ կլինեն ապագայում:

 

Պրոֆեսորի կարծիքով՝ մանկությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդը հավատում է հրաշքներին: Դա պայմանավորված է նրանով, որ փոքր և հասուն տարիքի մարդկային ուղեղի նեյրոնային կապերը մեծ են: Տարիքի հետ այդ նեյրոնների ստեղծման գործընթացը ոչ միայն դանդաղում է, այլև դրանք, որոնցով ապահովվում է ուղեղի և նեյրոնների կապերը, մահանում են:
Իսկ երևակայությունը, ինչպես հայտնի է, այդ կապերի լավագույն «արարիչն է»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը Analitik.am-ի հետ զրույցում նույնպես փաստեց, որ հավատով լցված մարդիկ ավելի երկար են ապրում. «Դա կապ չունի ինչին ես հավատում. Կարող է լինել հավատ` առ Աստված, հավատ դեպի հրաշքը, մարդը, կյանքը: Առհասարակ, ամեն ինչի նկատմամբ հավատը հեշտացնում է կյանքը, հույս տալիս, իսկ հրաշքներին հավատալը` առավել ևս: Ճիշտ է, որ երեխաներին դաստիարակում են այնպես, որ վերջիններս սպասեն և հավատան հրաշքին: Նման դեպքերում, շատ հաճախ, հրաշքներն, իսկապես, կատարվում են…Սա նաև մեծահասականերին է վերաբերում»,-ասաց հոգեբանը` խորհուրդ տալով հավատալ ամեն ինչին:

Այս առումով, Հ.Մադաթյանը գտնում է, որ անհրաժեշտ է թույլ տալ երեխային որքան հնարավոր է շատ կարդալ գեղարվեստական գրքեր և հեքիաթներ, մտովի երևակայել և վայելել հաճելի զգացողություն և էմոցիաներ և հավատալ հրաշքներին:

«Այդ գործընթացը բարելավում է նյարդային և ուղեղի միջև եղած կապը: Դա նաև լավագույն միջոց է երեխայի հիշողության համար»,-վստահեցրեց զրուցակիցս:

 

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից