Հոգեբանի անկյուն 

Գտի՛ր ինքդ քեզ

analitik.am

Որպեսզի կյանքում գտնեք ինքներդ Ձեզ, ինչ-որ չափով ստիպված եք պայքարել ինքներդ Ձեզ հետ: Պայքար կարծրատիպերի և ծուլության դեմ, պայքար սովորություների դեմ: Որպեսզի Ձեր գործողությունները արդյունավետ լինեն և հանգեցնեն սպասվող արդյունքին, սովորեք ղեկավարել ինքներդ Ձեզ և Ձեր ժամանակը:



Գործողությունների պլանի մշակումը ավելի լավ է սկսել նպատակադրումներից: Նպատակը պետք է լինի հստակ, իրական, չափելի և սահմանված ժամանակի շրջանակներում: 



Նպատակադրման ժամանակ պատասխանեք հետևյալ հարցերին.



  • ի՞նչ եմ ես ուզում
 
 
  • որքա՞ն ժամանակ հետո եմ  ուզում  նպատակս իրականանա
 
  • արդյո՞ք ես ունեմ բավականաչափ ռեսուրսներ (կրթություն, ֆինանսական դրություն և այլն) այդ նպատակին հասնելու համար

Եթե վերջին հարցի պատասխանը բացասական է՝ վերամշակեք Ձեր նպատակը: Գրեք, թե Ձեր այդ նպատակին հասնելու համար ինչը չի բավարարում և, հաշվի առնելով դա, Ձեր առջև դրեք նոր նպատակ: Օրինակ, եթե Դուք ցանկանում եք մեկ տարուց հետո խոշոր կազմակերպությունում գրավել ղեկավար պաշտոն, բայց դրա համար չունեք համապատասխան կրթություն կամ աշխատանքային փորձ, հետաձգեք Ձեր նպատակին հասնելու ժամանակը, իսկ, որպես միջանկյալ նպատակ, Ձեր առջև դրեք կրթություն կամ աշխատանքային փորձ ստանալը: Այժմ դուք ունեք նպատակ: 



Երկրորդ քայլը, որն անհրաժեշտ է անել, դա մտածել և գրառել Ձեր գործողությունները մեկ տարվա, ամսվա, շաբաթվա և օրվա կտրվածքով: 



Եվ վերջինը՝ մանրամասնորեն իրագործեք Ձեր պլանը: Միայն բոլոր պլանավորված գործողությունների ճիշտ իրագործման դեպքում Դուք կարող եք գտնել ինքներդ Ձեզ և հասնել հաջողության: Դուք, հավանաբար, հիշում եք հայտնի արտահայտությունն այն մասին, որ եթե մենք չենք կատարում քայլ դեպի առաջ, ապա անպայման հետ ենք գլորվում: Ժամանակը տեղում կանգ չի առնում, փնտրե՛ք ինքներդ Ձեզ և անպայման կգտնեք:

Նույն շարքից