Օգոստոսի 12-ին Գյումրիում մեկնարկելու է այս տարվա հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այս դատը տեղի է ունենալու Ռուսաստանի Հարավկովկասյան ռազմական օկրուգի 5-րդ կայազորային դատարանում, եւ բուն դատավարությունը, ըստ ամենայնի, կընթանա ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Այստեղ սակայն, ոչ թե սպանության գործի, այլ Պերմյակովի դասալքության դատավարությունն է տեղի ունենալու:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ սպանության գործի քննությունը, ըստ ամենայնի, տեղի կունենա ՀՀ դատարանում աշնանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: