Ֆեյսբուք 

Ներդրումային քաղաքականության պտուղները

Վայոց ձորի մարզ Արենի համայնքում է գտնվում «Հին Արենի» գինու գործարանը: Դեռ երկու տարի առաջ այդ գործարանում կատարվել է շուրջ 3,5 միլիոն դոլարի ներդրում:

Այդ գումարով ձեռք են բերվել ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներ: Ընթացիք տարում նախատեսվում է արտադրել 120 հազար շիշ, սակայն հաջորդ տարվանից տարեկան արտադրանքը կավելանա ՝ հասնելով 250 հազար շշի:
Այդ մասին գինու գործարանի տնօրինությունը տեղեկացրեց գործադիր մարմնի ղեկավարին, ով եկել էր ծանոթանալու գործարանի հետներդրումային վիճակին:

Ներդրումները կնպաստեն ոչ միայն գինու արտադրանքի ընդլայնմանը, այլ նաև դրա որակի բարձրացմանը, ինչի շնորհիվ արդեն իսկ նախատեսված է արտահանում կազմակերպել: Գինու արտադարանքի հիմնական մասը արտահանվելու է Կանադա և ԱՄՆ: Դեպի Եվրոպա արտահանումը նույպես սարերի հետևում չէ:

Հեղինակ՝ Նարեկ Սարգսյան

Նույն շարքից