Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Հնդկաստանում և Հարավ-արևելյան Ասիայում Google ընկերության գրասենյակի ղեկավար Ռաջան Անանդանը հայտնել է զարգացող շուկաներին ուղղված Android One նախագծի թարմացման մասին:
Ծրագիրը նպատակ ունի զարգացող երկրներին մատչելի սմարթֆոններով ապահովել: Բայց հաշվի առնելով տեղի արտադրողների հետ մրցակցությունը՝ ընկերությունը միայն մասամբ է իրականացրել իր մտադրությունները:
Ընկերությունը հայտնում է, որ 30-50 դոլարով էժանցնում է սմարթֆոնները: