Ria.ru կայքի փոխանցմամբ՝ Google ընկերությունը մոտ ժամանակներում կդառնա Alphabet-ի մի մասը։ Այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր Լարի Փեյջը՝ կորպորացիայի նոր կառուցվածքը կպարզեցնի բրենդների կառավարման գոյություն ունեցող սխեման։
Google-ի «կազմում» կմնան այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են YouTube-ն և Android-ը, ինչպես նաև համացանցային որոնումն ու հավելվածները։
Իսկ ներդրումային և հետազոտական ստորաբաժանումները կանցնեն Alphabet-ի կառավարմանը։
Համաձայն նոր պլանի՝ Փեյջը կդառնա Alphabet-ի գործադիր տնօրեն, մինչդեռ փոխնախագահ Սանդար Պիչայը կանցնի Google-ի կառավարման նախագահի պաշտոնին։ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ստացել է Alphabet-ի նախագահի պաշտոնը։