Մամուլի տեսություն 

Ավելի հեշտ է Էդմոն Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան ինձնից իմ պարգևները. Անդրանիկ Նիկողոսյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անդրանիկ Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրած անվանական զենքը:

Հովհաննիսյանն ասել է, թե ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկոդոսյանին Սեյրան Օհանյանի կողմից շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները հետ վերցնելու ընթացակարգ գոյություն չունի: Ինքը Նիկողոսյանը, «Հժ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՊՆ-ն իրեն նվիրած անվանական զենքը և մյուս անվանական նվերները հետ չի պահանջել, և դրանք գտնվում են իր մոտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի պահանջին Նիկողոսյանից հետ վերցնել Աժ-ի շնորհած բարձրագույն պարգևը Աժ պատվո մեդալը Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին արած հայտարարության համար, Նիկոդոսյանն ասել է, թե ավելի հեշտ է Մարուքյանից մանդատը հետ վերցնել, քան իրենից իր ստացած պարգևները ։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից