Մամուլի տեսություն 

Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի. «Ժողովուրդ»

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները, կարծես թե, համաձայնության են հանգել։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի։ Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում: Այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց ՌԴ տարածքում։ Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվել և ավարտվել է Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը։ Նա այդ դրվագով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։

Նույն շարքից