Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ LG Electronics ընկերությունն օգոստոսին կներկայացնի սեփական երաժշտական ծառայությունը: Նոր ծառայությունը LG SmartWorld ծառայության մաս կկազմի և սեփական անվանումը չունի: Այն չի պահանջում ամսական վարձավճար երաժշտության կատալոգի մատչելիության համար, սակայն չի աջակցում նաև սթրիմինգի գործառույթին:
Hi-Fi ձևաչափով երաժշտություն կարելի է լսել LG G4, G3, G2 սմարթֆոններով, ինչպես նաև G Flex 2-ով: