Ֆեյսբուք 

Առնվազն կարելի է ծիծաղել

analitik.am

Արման Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Նախ ՌԴ Նախագահի մամլո խոսնակ Դ.Պեսկովը հայտարարում է ՀՀ նախագահ-ՌԴ նախագահ հեռախոսազրույցից հետո, որ նախագահ Պուտինը ապրիլի քսանչորսին կլինի Երևանում:



Ապա արդեն, բավական է, որ պաշտոնական Երևանից հեռահար ռմբակոծություն սկսվեր առ այն, որ ռուս-ադրբեջանական զենքի առք ու վաճառքի գործարքները կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, որի գագաթնակետը եղավ նախագահ Սարգսյանի այդ մասին բառացի հայտարարությունը, և այսօր արդեն ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարվելիք այցի օրը դեռ մնում է օրակարգում։



Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մանրամասնելով. «Նախագահ Պուտինի՝ Երևան կատարվելիք այցելության հարցը մնում է օրակարգում։ Հարցը դեռեւս քննարկվում է։ Այն բանից հետո, երբ այցի օրը կհստակեցվի եւ կհաստատվի, մենք այդ մասին անմիջապես տեղյակ կպահենք»:



Այս իրավիճակում Պուտինը տարբերվում է ասենք Իլհամ Ալիևից, Էրդողանից կամ Եղիսաբեթ երկրորդ թագուհուց ու արքայազն Չարլզից: Կարծես թե ոչ: Բոլորն էլ արյան վաճառականներ են ու պատրաստ կանգնած գիշատիչներ արյան խրախճանքների մասնակցելու հանուն սեփական շահի: 



Պուտինը կարող է առհասարակ չգալ, կարող է վերցնել իր բազան ու սիկտիր լինել Հայաստանից հաստատ ինքն ավելի կորցնելու բան ունի, քան մենք: Կարող է, եթե կուզենա կարցնել Հյուսիսային մահմեդական Կովսկասը, որն այսօր ռուսաթափվում է:

Նույն շարքից