Ֆեյսբուք 

Թուրքական մամուլի այսօրվա որոշ հրապարակումներ, որտեղ խիստ քննադատության են ենթարկել Էրդողանին և իր ղեկավարած կուսակցությանը

Ներկայացնում թուրքական մամուլի այսօրվա որոշ հրապարակումներ, որտեղ խիստ քննադատության են ենթարկել Էրդողանին և իր ղեկավարած կուսակցությանը:

«Որքան երկար ներկայիս արյունալի իրադարձությունները շարունակվեն թուրքական անվտանգության ուժերի և Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև , այնքան դժվար է լինելու վերադառնալ խաղաղ բնականոն իրավիճակին, որն էլ իր հերթին տնտեսապես կթուլացնի թուրքական պետությունը»:

«Պետական պաշտոնյաները պնդում են, որ նրանք դեմ չեն քրդերին, և որ նրանց միակ պայքարը ՔԲԿ ահաբեկչության դեմ է : Բայց, միևնույն է պետք է մտածել այն իրողության մասին, որ ներկա իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից»:

«Իհարկե, մեր երկիրը պետք է հակահարված տա ահաբեկչությանը, սակայն պետք է գալ համընդհանուր համաձայնություն: Քաղաքական գործիչները անպատասխանատու գործողություններ կատարելով՝ նմանվում են կրակի վրա բենզին լցնող հիմարին: Վերջին օրերի իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, թե՞ արդյոք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ գլխավորությամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իրո՞ք ցանկանում է երկրում հաստատել խաղաղություն»:

«Շատերը պնդում են, որ ներկա խառը իրավիճակը կծառայի իր (Էրդողանի) քաղաքական շահերին: Նա ոչ թե ուզում է խաղաղություն, այլ ցանկանում է ակտիվացնել զգայուն թուրք-քրդական խնդիրը և հրեշավոր կերպարի ներքո ներկայացնել ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP), որը ստացել է մեծ աջակցություն քուրդ ընտրողների կողմից վերջին ընտրությունների ժամանակ»:

«Թուրքերն ասում են. «Գայլերը մառախլապատ եղանակ են ման գալիս որսի համար»: Այս տպավորությունն ենք ստանում Էրդողանի վարած քաղաքական կուրսից, որով ցանկանում է քաղաքական դաշտից հեռացնել ԱԶԿ-ին: Դա է ի վերջո ասել հենց ինքը՝ Էրդողանը, ով հուլիսի 28-ին հայտարարել էր, որ «անհնար է» շարունակելու համագործակցությունը ԱԶԿ-ի հետ քրդական հակամարտության կարգավորման գործընթացում: «Ես կարծում եմ, որ դա անհնար է շարունակել հակամարտության կարգավորման գործընթացը նրանց հետ, ովքեր թիրախ են դարձրել մեր ազգային միասնությունը և եղբայրություն», - ասել է նա»:

Հեղինակ՝ Կիլիկիա Հայաստան

Նույն շարքից