Ֆեյսբուք 

ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԴՄԾ-ի «Սև ցուցակ»-ից հանելու վերաբերյալ

analitik.am

Հայկ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Ակտիվանում է ՀՀ քաղաքացիներին ՌԴ միգրացիոն ծառայության սև ցուցակից հանելու գործընթացը:

 

Ինչպես գիտենք, քիչ չեն այն մարդիկ, ովքեր ինչ որ կերպ խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը, որի հետևանքով էլ նրանց նկատմամաբ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներ են դրվել:



ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ՌԴ մուտքի սահմանափակումը հանելու ժամկետները ( նախկինում կազմում էին 3 և ավել ամիս) նվազել են:



Վոլինկինը անդրադառնալով ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած քաղաքացիների հարցին ասել է. «Սակայն այդ հարցերը լուծվում են։ Հայաստանի քաղաքացիները դիմում են Հայաստանի միգրացիոն ծառայություն, դիմում են ներկայացնում, որը հետագայում փոխանցվում է ՌԴ միգրացիոն ծառայություն, այնտեղ նրանք քննարկում են այն, և եթե չկան քրեական հանցանքներ, ապա այդ մարդկանց անունները հանվում են «սև ցուցակից»։ Ժամանակի ընթացքում այդ գործընթացն ավելի կզարգանա»:



Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` հայ միգրանտներին տրվելու են որոշակի առավելություններ, քանի որ Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է աշխատուժի ազատ տեղաշարժ:



Հիշեցնենք, որ 2015 թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ են մտել ՌԴ օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունները, որոնք կարգավորում են Ռուսաստանում օտարերկրացիների իրավական վիճակը:

Նույն շարքից