Ֆեյսբուք 

Անկարգություններ Եվրոպական կենտրոնական բանկի գլխամասյին գրասենյակի մոտակայքում

analitik.am

Սուրեն Ավդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Անկարգություններ Եվրոպական կենտրոնական բանկի գլխամասյին գրասենյակի մոտակայքում.



Հակակապիտալիստական Blockupy շարժումը՝ կոչ է արել Մարտի 18-ը հայտարարել Եվրոպական հակաճկնաժամային քաղաքականության բողոքարկման օր: 

 

 

Սրա համար առիթ է հանդիսացել Եվրոպական ԿԲ-ի նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Անկարգությունները սկսվել են բողոքի ակցիայի մեկնարկի հետ միասին:

 

 

Քաղաքի կենտրոնական մասում, Հին օպերայօ շենքից ոչ հեռու, ցուցարարները սկսել են քարկոծել ոստիկաններին: Նվազագույնը մեկ ոստիկան վիրավորվել է, հայտնում է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը: Վիրավորվել է նաև մեկ ցուցարար:
Ոստիկանները դիմել են ջրցանների օգնությանը: <<Հաշվի առնելով ցույցի մասշտաբները, ջրցանների օգտագործումն անհրաժեշտություն էր >> գրել է Ֆրանսիայի ոստիկանությունը իր Տվիտերյան էջում: Ինչպես հայտնում է ոստիկանության գրասենյակի մամլո-քարտուղարը՝ այրվել է մոտ յոթ ոստիկանական ավտոմեքենա:

 

 

Ներկաների փաստմամբ, ոստիկանությունը բոլորովին չէր ակնկալում բռնության նման դրսևորումների : Ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ Ֆրանկֆուրտի բոլոր շրջաններում ոստիկանների վրա հարձակման դեպքեր են գրանցվել: Օստենդում, որտեղ գտնվում է ԵԿԲ-ի շտաբը, դժվար թե հնարավոր լինել գտնել այնպիսի խաչմերուկ, որտեղ չլինեին այրվող աղբամաններ, անվադողեր է այլ ավտոպահեստամասեր: Ցուցարարները փորձել են կոտրել ոստիկանական դիմադրությունը, որպեսզի հայտնվեն բանկի տարածքում, սակայն դա նրանց չ հաջողվել:
Ցուցարարները քարկոծել են նաև հրշեջներին և նրանց մեքենաները, ինչը դժվարությունների առաջ է կանգնեցրել նրանց: Հայտնվում էր, որ ԵԿԲ-ից ոչ հեռու այրվել է ոստիկանական մեքենա : Դեպքի վայրում նկատվել են դիմակավորված ցուցարարներ, ովքեր փախուստի են դիմել: Ոստիկանությունը գլխավորապես մնում էր շրջափակման եզրերում, շեշտը դնելով ԵԿԲ-ի անվտանգությունն ապահովելու վրա:

 

Ըստ ոստիկանների, ցուցարարները փակել էին երկրի արևելյան հատվածի կարևորագույն՝ Ֆլեսսերբրյուգե (Flößerbrücke) և Ռատսվեգ (Ratswegskreisel) ավտոճանապարհները:

 

Հրշեջները տվիտերյան հաղորդագրության միջոցով կոչ եին անուց ցուցարարներին չխաթարել նրանց աշխատանքը <<խնդրում ենք,հանգիստ թողեք մեզ և թույլ տվեք կատարենք մեր աշխատանքը>>: 
Տվիտերում կարելի էր տեսնել բազում այրվող մեքենաներ: Ոստիկանությունը տեղեկացնում էր նաև, որ որոշ անհատներ փորձել են շրջապատել Ցայլ փողոցի ոստիկանեւթյան շենքը: 

 

Ոստիկանության մամլո-քարտուղար Կլադուիա Ռոգալսկին (Claudia Rogalski) ասել է. 

 

<< Մթնուլորտը բավական լարված է, մենք կանխատեսում եինք, թե ինչ է տեղի ունենալու՝ այդ իսկ պատճառով բավական ուժեր եինք կենտրոնացրել, իսկ ինչ վերաբերում է նրան, ոչ ամեն ինչ արագ տեղի ունեցավ, ես կցանկանայի, որ ամենը այլ կերպ ընթանար >>,- նշել է նա:
Սկզբում ԵԿԲ-ի << ցանկապատումն >> հանգիստ էր ընթանում: Ցուցարարները տեղեկություններ են հաղորթում նաև, ոստիկանության կողմից արցունքաբեր գազի օգտագործման մասին, սակայն ոստիկանության վրա հարձակումների մասին ոչինչ չի հաղորթվում, հայտարարել է Blockupy շարժման մամլո-քարտուղարը:

 

 

ԵԿԲ-ի սկզբնամասում պլանավորվում էր հանդիսության կազմակերպում, նոր մասնաճյուղի բացման առիթով:

 

Բանկն արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է երկու ապակե աշտարակներում: Blockupy շարժման կազմակերպիչները դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարել եին, որ խաթարու են բոլոր հանդիսությունները, կազմակերպելւվ քաղաքացիական բողոքի ակցիաներ, փակելով բանուկ փողոցները: Ոստիկանոության կանխատեսումներով՝ ակցիային կմասնակցեն ավելի քան 10.000 ցուցարար, իսկ կեսօրից հետո կազմակերպվելու են ցուցարարների բազմամարդ երթեր:

 
 

Նույն շարքից