Ֆեյսբուք 

Այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան, մարտունակությունը նախ զորքն է․ Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.



«Արցախյան պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանում խոսում էին զենքից ու զենքից: Միայն այս պատերազմի դասալիքները չգիտեն, որ առաջին հերթին չեն մատնանշում զենքն ու տեխնիկան: Մարտունակությունը նախ զորքն է, իսկ 70 տոկոսն ու հարյուր տարիներ հետո ուշքի չգալը լրիվ «ռազմական խաղերի» ժանրից է:


Ռազմական գործից ամենատարրական գիտելիք ունեցող մարդը մի բան կառաջարկեր այս «հերոսին»` չափել ջերմությունը զառանցանքի պատճառը հասկանալու համար:



Հ.Գ. երևում է պոռոտախոսության ու զառանցանքի մրցույթ կա սրանց սերունդների մեջ, հատկապես պատերազմից թռածների:

Նույն շարքից