Ֆեյսբուք 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը

analitik.am

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը, որը ներկայացնում ենք ստորև.



Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:



Քայլ 2 – Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։



Քայլ 3 – Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։



Քայլ 4 – Ձևավորել ստվերային կառավարություն։



Քայլ 5 – Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։



Քայլ 6 – Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։



Քայլ 7 – Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։



Քայլ 8 – Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամաշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։



Քայլ 9 – Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման եւ/կամ Թավշյա հեղափոխության միջոցով և ստանձնել Հայաստանի կառավարումը։



Քայլ 10 – Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը։

Նույն շարքից