Ֆեյսբուք 

ՏՀՏ ոլորտի աճը 2014 թվականին

analitik.am

Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի օրերս հրապարակված ՀՀ-ի ՏՀՏ ոլորտի 2014թ-ի հետազոտության, ընդհանուր ոլորտի շրջանառությունն անցած տարի 2013-ի համեմատ գրանցել է 25.2% աճ` հասնելով 474.9 ԱՄԴ է:



Հաշվարկվարկների արդյունքում պարզ է դարձել, որ ոլորտի մրցունակ մասնագետները տարեկան ընկերությունների համար ապահովում են շուրջ 46 հազար ԱՄՆ դոլարի արտադրողականություն: Ներկայումս ՀՀ-ում գործում են 400 ՏՀՏ ընկերություններ, որոնք միջինում ապահովում են տարեկան 20% աճ: Վերջիններիս 90%-ը տեղակայված է Երևանում, բայց և այնպես, մարզային զարգացման ծրագրերի շրջանակում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ այլ մարզերում, մասնավորապես Շիրակի և Լոռու մարզերում: Միայն 2013-ից 2014 թ-ին հիմնադրվել է 34 նոր ընկերություններ և ստեղծվել են շուրջ 300 նոր աշխատատեղեր:



2014 թ-ի ընթացքում ստեղծվել է շուրջ 1100 նոր աշխատատեղեր, իսկ Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 349.4 միլիոն ԱՄՆ դոլար և գրանցվել է 19% աճ:



Եթե փորձենք վերլուծել տվյալները, ապա կարող ենք փաստել, որ 2009-2014թթ. ոլորտում գրանցվել է 21.8% միջին տարեկան աճ: Հարկ է նշել նաև, որ ՏՀՏ ոլորտում ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի խոշոր ընկերությունների թիվը հասնում է 40-ի և 1 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի շրջանառությամբ, որոնք կազմում են գործող ձեռնարկությունների ընդամենը 11%-ը, ձևավորում են ոլորտի ընդհանուր հասույթի շուրջ 60%-ը:

Նույն շարքից