Ֆեյսբուք 

«Սվոյ-չուժոյ» չկա` բոլորս վճարում ենք

analitik.am

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան վերջին մի քանի օրերին հայաստանյան քաղաքա-տնտեսական դաշտում: Վերջին շրջանում մամուլում ինտեսիվ բնույթ են ստանում պատգամավորների կամ որևէ հասարակական-քաղաքական գործչի նկատմամբ հարկային մարմինների ստուգումների մասին տեղեկատվությունները:



Օրերս հայտնի դարձավ, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացրել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երևանի գարեջուր» ՓԲԸ գործարանում, որն արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը, եւ տուգանել 653.6 մլն դրամով: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, նմանատիպ մի ինֆորմացիայի համաձայն, ֆիննախը ստուգումներ էր իրականացրել Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշին) պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում տուգանք սահմանել 60 մլն դրամի չափով:



Ասել է թե պետությունը սկսել է մի գործընթաց, ըստ որի, անկախ այն հանգամանքից թե ով է քո «կռիշը», և ում հովանու ներքո է ծաղկում քո բիզնեսը, պետությունը ձեռնամուխ է լինում հարկային դաշտում հստակեցումներ մտցնելու:



Նկատենք, որ մինչ այս գործընթացների սկիզբը, հարկային մարմինն իր ստուգումները կազմակերպում էր հարկատուների միչև «սվոյ-չուժոյ» անելով, ինչն արհեստականորեն դաշտը դարձնում էր երկփեղկված ու խոցելի` առաջացնելով ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր:

 

Շարունակելով ստուգումների թեման նշենք, որ այդ պրոցեսը պետք է ունենա շարունակականություն և կրի պարբերական բնույթ, ինչի ադյունքում տնտեսական դաշտը կառողջանա` բյուջեի մուտքերն էլ կաճեն, այլապես իրավիճակը չի փոխվի՝ տնտեսությունը կճահճանա:

Նույն շարքից