Ֆեյսբուք 

Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է փոխել թուրքին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

analitik.am

Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Ես միշտ համոզված եմ եղել, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու միայն մեկ պատճառ է ունեցել. Անկարան համոզվել էր, որ հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ, նա չի կարող այլ երկրների հետ հարաբերություններում ձերբազատվել հայկական հարցի գործոնից։ Այսինքն` Թուրքիան հասկացել է, որ արևմտյան և ոչ մի երկիր պատմական այս ժամանակահատվածում չի կարող հրաժարվել իր վրա ճնշում գործադրելու այդ կարևոր և ուժեղ գործիքից։ Այս իսկ պատճառով թուրքերը խաղարկեցին «ադրբեջանական քարտը» և հրաժարվեցին Ցյուրիխյան արձանագրություններից։



Հայկական դիվանագիտությունն իր հերթին ամեն ինչ արել է, որպեսզի Ցեղասպանության հարցը միշտ առկա լինի Թուրքիա-քաղաքակիրթ աշխարհ հարաբերություններում։ Իմ պատկերացմամբ` մենք դա դիտարկել ենք որպես Թուրքիայի` տարածաշրջանում հետագա հնարավոր էքսպանսիոնիստական քաղաքականությունը զսպելու կարևոր գործոն։



Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն առաջարկեց գրողի ծոցն ուղարկել քաղաքական այդ գործոնը։ Նրա կարծիքով, այդ դեպքում Թուրքիան կարող է Եվրոպայի մաս դառնալ, երևի թե` նաև քաղաքակրթվել։ Մարդը որոշել է փոխել թուրքին...



P.S. Ինձ շատերն էին փորձում համոզել, թե ԼՏՊ-ն տաղանդավոր քաղաքական գործիչ է։ Բայց որ էս մակարդակի, դեռ ոչ ոք չէր ասել։

Նույն շարքից