Ֆեյսբուք 

ԲՀԿ-ն վերջապես «բզբզալու» թեմա գտավ

analitik.am

Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսում է «Նաիրիտի» հարցի վերաբերյալ: Էնֆիաջյանը պատմում էր, թե ինքն ու իր գործընկերները ինչ խրոխտ ու հուժկու կերպով են պայքարում այս հարցի լուծման համար... հուզվել կարելի է... Այ թե հայրենասեր մարդիկ դուրս եկան այս ԲՀԿ-ականները...



Պատգամավորը մի քանի դիտարկումներ է արել, կապված Նաիրիտի վերագործարկման հետ, մեջբերեմ. 

 

«Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում և կրկին հետաձգվում է: Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային երաշխիքներ: Նաիրիտի հարցը, որը առնչվում է մեր հազարավոր հայրենակիցներին, պետք է ստանա վերջնական լուծում»:



Այս տողերը ժամանակի մեքենայի հայտնագործման բանաձևեր չէին: Պարզից էլ պարզ է` բոլորն էլ ցանկանում են, որ «Նաիրիտի» խնդիրը համապատասխան լուծում ստանա, իսկ պատգամավորի կողմից բարձրացված հարցերը, արդեն նախկինում մի քանի անգամ հնչել են:
Նաիրիտի հարցը արդեն իսկ բարձրացված է համապատասխան գերատեսչություններում, և նման գործընթացները պարզապես դեմագոգյայի ազդակներ են, և ոչ ավելին: Այնուամենայնիվ այստեղ ուրիշ հետաքրքիր փաստեր կան.



ԲՀԿ-ն ընդիմություն «հռչակվելուց» հետո երկար ժամանակ էր փնտրտուքների մեջ էր: Հարմար թեմա չկար, որի շուրջ կարելի էր հայրենասեր-հայրենասեր խաղալ:



Ինչ խոսք, կարելի է շնորհավորել ԲՀԿ-ականներին, քանի որ նրանք արդեն գտել են, քաղաքական ինքնարտահայտման, կամ այսպես ասած «բզբզալու» ինչ-որ թեմա:
Եվ այսպես ԲՀԿ-ի պոպուլիզմը լայն թափ է առնում:

Նույն շարքից