Ֆեյսբուք 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը «կռիվ-կռիվ» խաղացող է. ՊՆ

analitik.am

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, նշեց, որԱդրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հիվանդի զառանցանք է։ Արծրուն Հովհաննիսյանը խոսքով՝ նման հայտարարություններ իրեն կարող է թույլ տալ «կռիվ-կռիվ» խաղացողը։ 



«Ինչքան ուզում ես կարելի է պարծենալ ռազմական բյուջեով, տեխնիկայով, զենքով, բայց մարտունակությունն ապահովում են մարդիկ, հայրենասիրական տրամադրությունը: Ռազմական գործից տարրական գաղափար ունեցող մարդը այդ «հերոսին» միայն մի բան կարող է առաջարկել՝ չափել ջերմությունը»,- ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ադրբեջանցին հայտարարել էր. «Մենք այնքան զենք ու տեխնիկա ունենք, որ մեր հարվածից հետո հայերը հարյուրավոր տարիների հետո դեռ ուշքի չեն գա»:

Նույն շարքից