Ֆեյսբուք 

Սա Հայաստանն է, այստեղ մեր տունն է` կներեք <>

analitik.am

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Հայաստանում ընդունված է չէ՞, մեկը գործ դնի, կողքից տպեն ու սկսեն նույնն անել: Ախպեր բա մենք էլ <<կալոնկա>> չբացե՞նք, բա մենք էլ <<ախրաննիկ>> ման չտանք հետևներիցս, բա մենք սուպերմարկետ կամ մոլ չբացենք…



Հետո սկսեցին կուսակցություններ բացել, հիմա էլ աջ ու ձախ հիմար, տափակ կայքեր ստեղծելն է մոդա: Բա ինչպես, ինչ ուզում անում են, ինչ հիմարություն ասես տեղադրում, ում ասես վարկաբեկում, նույնիսկ մեռցնում, ձեռի հետ կենդանացնում:

 

 

Բա′, սա Հայաստանն է, այստեղ մեր տունն է` կներեք <<բեսեդկան>>, որտեղ բամբասանքներով հիշեցնում են անհիշելին…Բամասանք, թույն, հայհոյանք, անեծք, կեղտ շպրտելու վայրը…

 

Թուրքերին, ադրբեջանցիներին պետք չէ փող ծախսել, մտածել, խելքներին զոռ տալ, վերլուծել…Մեր սոցիալական ցանցերի, կայքերի գրառումները հերիք են…

Նույն շարքից