Ֆեյսբուք 

Ասուլիսի ընթացքում Րաֆֆին կհայտնի մյուս ասուլիսի օրը

analitik.am

Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Ժառանգություն կուսակցության ներսում ծագած անհամաձայնություններին լուծում տալու նպատակով, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել ժողով:



Ազատության հետ զրույցում ժառանգության խոսնակ Դավիդ Սանասարյանը հայտնել է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կհրավիրի ասուլիս, որի ընթացքում կպատասխանի բոլոր հարցերին և կներկայացնի, թե ինչ հարցեր են քննարկվել վարչության նիստում: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, չի բացառվում, որ դրվի Ռուբեն Հակոբյանին և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին «Ժառանգություն»-ից հեռացնելու հարցը: Սրա մանրամասները ևս ասուլիսի ընթացքում պարզ կդառնա:



Այդ ամենը կարելի էր ընդամենը մեկ բառով շարադրել, երկար ասուլիսների փոխարեն: 

 

Առհասարակ Ժառանգության առաջնորդը վերջին շրջանում աչքի է ընկնում իր` ոչինչ չասող ասուլիսներով, բառի փոխաբերական և ուղիղ իմաստով: Նա հրավիրում է ասուլիս, որի ժամանակ հայտնում է, որ իր ասելիքը կասի հաջորդ ասուլիսի ժամանակ: Բացի դա, չենք կարող չփաստել, որ Րաֆֆու հարցազրույցները իրենց մեջ, վերջին շրջանում, ոչ մի հետաքրքրևություն չեն պարունակում:



Իսկ ինչ են իրենցից ներկայացնում Հովհաննիսյանի մարզային հանդիպումները: Դրանք ավելի շատ նմանվել են «բեսեդկային հանդիպումների» և այնքան անհետաքրքիր են, որ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում, իսկ մասնակիցները բաժանվում են երկու «թշնամական ճամբարի»` երկրպագելով կամ Զարուհուն, կամ Արմեն Մարտիրոսյան-Ռուբիկ Հակոբյան դուետին

Նույն շարքից