Ֆեյսբուք 

Ի՞նչ ունեք պարսիկ անշառ տուրիստի դեմ, որը քո երկիրը հարստացնելուց բացի ուրիշ բան չի անում

analitik.am

Հարություն Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Ռասիզմի հետևանքով աշխարհում թերևս ամենաշատ տուժված ազգերից մեկը մենք ենք ու դա մեր մաշկի վրա զգում ենք 1915 թվից առ այսօր՝ Թուրքիայից սկսած Եվրոպայով ու Ռուսաստանով վերջացրած: Ռասիզմի դեմ մեծ ակցիա անելով մենք մեր երկրում չենք կարողանում հանդուրժել պարսիկ տուրիստի ներկայությունը:Հիմա մենք իրավունք ունե՞նք պահանջելու այլ ազգերին մեր հանդեպ դրսևորել խիստ հարգալից վերաբերմունք, երբ ինքներս մեր կաշվի վրա զգալով այս ամենը, անում ենք տրամաբանորեն հակառակը:



Ի՞նչ ունեք պարսիկ անշառ տուրիստի դեմ, որը քո երկիրը հարստացնելուց բացի ուրիշ բան չի անում: Ի՞նչի տարվա մեջ ընդամենը 5 օր չեք կարողանում հանդուրժել այդ մարդկանց ներկայությունը,ինչո՞վ են ձեզ խանգարում: Բա որ իրենք մի քանի տարի էստեղ մնային ու աշխատեին ու սկսեին անել այն հանցագործություններն ինչ անում են հայերն արտասահմանում:



Նույն վերաբերմունքը դրսևորում ենք նաև մոլոկանների ու եզդիների հանդեպ: Ի՞նչի եմ խոսում միայն այլազգիներից մենք նույնիսկ մեր մեջ ենք տարանջատում մտցնում, երևանցի Երևանից դուրս բոլորին մի տեսակ արհամարհական վերաբերմունքով ռայոնցի, կամ ղարաբաղցի հայաստանցի,քձիպ սփյուռքահայ, էշ ապարանցի:

Նույն շարքից