Ֆեյսբուք 

Շաբոյանը իրեն զգում էր ինչպես Սինգապուրի լուսահոգի վարչապետը

analitik.am

Անուշիկ Ապգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Այսօր Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե ինչպես է պայքարելու պետական հոանավորչության դեմ, որպեսզի պետությունը իր լծակների գործադրմամբ մենաշնորհներ չտա, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ` Արտակ Շաբոյանը պատասխանել է.

 

«Մեզ համար բացարձակապես կապ չունի, թե ով է այդ ընկերության սեփականատերը»: Անդրադառնալով Շաքարի մենաշնորհին ասել է.«Ալեքս-Գրիգ ընկերությունը ոչ թե շաքարավազ է ներմուծում, այլ շաքարի հումք, որից շաքարավազ է արտադրում գործարանում: Ուստի, ըստ Շաբոյանի, նման պայմաններում երկրորդ գործարանի առկայությունը տնտեսապես անիմաստ է»:



Փաստորեն, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անիմաստ է համարում տնտեսությանը ազատել մենաշնորհից: Ի՞նչ է նշանակում «անիմաստ է երկրորդ ընկերությունը», այսինք անիմաստ է շաքարի գնի նվազեցու՞մը, թե՞ անիմաստ է ժողովրդի սոցիալական բեռի թեթևացումը:



Ինչ վերաբերվում է նրան, թե Շաբոյանի համար կարևոր չէ ով է տվյալ բիզնեսի սեփականատերը, ո՞ր օլիգարխն է և ի՞նչ հովանավորչություն ունի, ապա կարծում եմ, որ այսօր պարզապես Շաբոյանը մի պահ իրեն զգում էր ինչպես Սինգապուրի վարչապետը կամ օրինակ ժողովրդի ծոցից դուրս եկած խրոխտ մի գործիչ... ինչ արած, մարդ է, մեկ մեկ ուզում է ուժեղ երևալ: 

 

Չէ որ Շաբոյանը երբեք չի կարող ու չի էլ կարողացել չուսումնասիրել այն փաստը, թե ով է տվյալ բիզնեսի «գլխավոր հովանավորը», իսկ եթե Շաբոյանին չի հետաքրքրել վերոգրյալը, ապա նման անմխիթար տնտեսական մրցակցային պայմանները խոսում են ՏՄՊՀ-ի և նրա «առյուծ» նախագահի վատ աշխատանքի մասին:

Նույն շարքից