Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նախորդ տարվա վերջում միջազգային արտարժութային շուկայում տեղի ունեցող տատանումները բերեցին տարբեր երկների ազգային արժույթների արժեզրկման: Այս երևույթը, բնականաբար, իր մեջ գազի գնի թանկացման ռիսկեր է պարունակում:
Հարցը պետք է լինի համապատասխան գերատեսչությունների հիմնական քննարկման թեման: Ինչ խոսք, նման պայմաններում գազի գնաճի ռիսկերը բավականին մեծ են:
Հասկանալի է, որ սա բիզնես է և հարցը պետք է նայել բիզնես տեսանկյունից, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը: Կարծում եմ` այս հարցի վերաբերյալ պետք է կողմերը գան ընդհանուր կոնսեսուսի:
Այս կապակցությամբ ՀՀ Կառավարությունը սկսել է Ռուսաստանի հետ` գազի գնի իջեցման ուղղությամբ բանակցություններ: