Ֆեյսբուք 

Կենդանության օրոք ոսկուց սարքած արձանն էլ ձեզ չի օգնի, որպեսզի սերունդները ձեզ հիշեն

Նավակ  Ճոճողը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Նկատած կլինեք, որ Արդարադատության նախարարության շենքում, երբ ներսեք մտնում, աջ կողմում կա մի դուռ, որը միշտ փակ է և որի վերևում գրառված է` Museum of service of judicial enforcement, ինչը թարգմանաբար նշանակում է` Հարկադիր կատարման ծառայության թանգարան։ 


 

Այսօր մտնում եմ ներս տեսնեմ, օօՕ՜ հրաշք` սիմ֊սիմի դուռը բաց է, պահը չկորցրի Հուսեյն Բոլտի արագությամբ ներխուժեցի ներս, հետաքրքիր էր էլի, թե այդ կառույցի ինչին է՞ պետք թանգարան ունենալ և թե այդ ի՞նչ պատմական փաստեր պետք է հավաքագրված լինեն այդ թանգարանում, առավելևս Հարկադիր կատարմամբ զբաղվող կառույցի դեպքում։



Ներսում հայտնվելուս պես, բոլոր հարցերի պատասխաները ստացա, 5֊ը 15֊ի վրա այս փոքրիկ սենյակի պատերին վերից վար փակծված էին Բանանովյիյ Պապայի նույն ինքը Կեթրինի Միհրանի պատկերներով։ Հիացմունքիս չափ ու սահման չկար, երբ սկսեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել Գլխավոր հարկադիր կատարողի այն բոլոր անելիքները, որոնք ինքն է ի կատար ածել հանուն Արդարադատությանը… և հենց այդ պահին, ներսում կանգնած երկու հոգուց մեկը Մաուգլիի մեջի վիշապաօձ Կայի ձայնով, ինձ խնդրեց թանգարանից դուրս գալ, այն հարցիս, 

 

֊- թե ինչու՞։ 

 

հնչեց շատ հստակ պատասխան,

 

֊- այս թանգարանը մուտքը թույլատրելի է միայն հատուկ դեպքերում։

 

փորձեցի ճշտեմ, թե, որոնք ե՞ն այդ հատուկ դեպքերը, դե պարզ է,

 

որ ոչ մի հիմնավորում չկարողացան տան ու սկսան իրենց իսկ կրած ուսադիրները անտեսելով, Գոռ Վարդանյանի շեդեվռների մեջի սուտի գողականների նման կուրաժիտ ըլնել… զահլա չկար դաստիրակչական աշխատանք անցկացնել, խնդրեցի, որ բանանի արձանը ցույց տան, տեսնեմ գնամ, ասին` չկա…հիասթապությանս նույնպես չափ ու սահման չկար, լուր ժպտում և հեռանում էի ։ճ



հ.գ. կարճ ասած, ուզում էի ասեի, որ սրանք տենցել չհասկացան, որ պատմությունը հիշում է երկու բան` վատը ու լավը, և լավով հիշվելու համար կենդանության օրոք ոսկուց սարքած արձանն էլ ձեզ չի օգնի, որպեսզի սերունդները ձեզ հիշեն լավով այ՜… լավ էսօր բարի եմ, ուշունց չեմ տալիս 

Նույն շարքից