Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում կայացված ամենակարևոր որոշումներից մեկը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերեններին: Մեր հայրենակից վետերանները մայիսի մեկից սկսած կստանան 50 հազար դրամ ամսական պատվովճար` նախկին 25 հազարի փոխարեն: Նախատեսված էր, որ պատվովճարների գումարը կավելանա 15 հազար դրամով, սակայն նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետն առաջարկել է գումարի չափն ավելացնելո ևս տասը հազար դրամով ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է հաղթանակի 70 տարին: Առաջարկն ընդունվել է առանց առարկությունների:
Պատվովճարը կրկնապատկելու որոշումը, չափազանց կարևոր ու սպասված է վետերանների համար երկու առումով` բարոյական և նյութական: Մի կողմից այն հնարավորություն է տալիս կենդանության օրոք գնահատել իրենց կյանքը վտանգած ու որոշ դեպքերում առողջական լուրջ խնդիրներով պատերազմից վերադարձած անձանց գործը, մյուս կողմից` լուծել որոշ ֆինանսական խնդիրներ:
Վերջին տվյալներով` Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից 1100 վետերան: