Ֆեյսբուք 

Ինչ է հյուրասիրել Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետներին

analitik.am

Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Անկեղծորեն զարմանում եմ, որ վարչապետների ակումբ ստեղծելու նախաձեռնությունը շատ լրատվամիջոցների կողմից անվանվում է Հովիկ Աբրահամյանի PR ակումբ: 

 

Կարծում եմ հակառակը. բնական է, որ որոշում կայացողներն ու պատասխանատուն վարչապետն է լինելու, սակայն, ինչու հաշվի չառնել նախորդների գիտելիքներն ու փորձը՝ ընդամենը մի բաժակ թեյ հյուրասիրելով:



Իսկ ինչ վերաբերում է PR-ին, ապա ինչու չեք կարծում, որ սա ավելի շուտ և ավելի շատ PR է հենց նախկին վարչապետների համար: Անկախ նրանից, թե նմանատիպ հանդիպումները ինչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական կյանքի վրա, կարող ենք փաստել, որ ձևավորվում է քաղաքական ու տնտեսական նոր մշակույթ, ինչն արդեն դրական է:



Հ.Գ. «Խելացի մարդը բոլոր սխալները միայն ինքը չի անում, այլ մյուսներին էլ է հնարավորություն տալիս». Ուինսթոն Չերչիլ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ:

Նույն շարքից