Ֆեյսբուք 

Ովքեր ե՞ն ֆինանսովորում նոր միավորումները

analitik.am

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․



Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի, մեծամասնական ընտրակարգով Վանաձոր քաղաքից ԱԺ անկախ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը պատրաստվում է քաղաքական դաշտում նոր ուժ ձևավորել: Խոսքն ինչ-որ քաղաքական կուսակցության կամ նախաձեռնության մասին է,որը պատրաստվում է ստեղծել Մարուքյանը:



Տեղեկությունների համաձայն` նոր ուժի ընդհանուր հավաքական գաղափարը Մարությանը պատկերացնում է այսպես` կընդգրկվեն հիմնականում այն գործիչները, ովքեր դեմ են եղել ՀՀ ԵՏՄ անդամակցությանը` մեկ բառով ասած եվրոպական արժեքների դավանող անձանց փոձելու է միավորել մեկ «տանիքի» տակ:



Հաշվի առնելով այն ասեկոսները, որոնք շրջանառվում են ցանկացած նորաստեղծ կուսակցության շուրջ, հովանավորներ ունենալու և պատվերներ կատարելու հանգամանքը ցրելու համար, անհարժեշտ է` հստակեցնեն այն ֆինանսական միջոցները, որոնք դրվելու են կուսակցության ստեղծման և կայացման ընթացքում:

 

Առանց ֆինանսական լուրջ աղբյուրի առկայության, որևէ կուսկացությունը չի կարող լուրջ քաղաքական պաքարի մեջ մտնել` առավել ևս ներկայացված լիել օրենսդիր մարմնում, իսկ եթե որևէ մեկը խոսում է քաղաքական պայքարի մեջ մտնելու լուրջ հայտի մասին, և ցանկանում է վստահություն ներշնչել հասարակության մեջ, ապա պետք է հստակ մատնանշի այն աղբյուրները, որտեղից ֆինանսավորվում է տվյալ քաղաքական կուսակցությունը:

 

ՀՀ քաղաքական դաշտում խաղացող հիմնական քաղաքական գրեթե բոլոր ուժերի պարագայում ֆինանսավորումը ակնհայտ է` ՀՀԿ-ն, շատ են գործարարները, որոնք ունեն իրենց լուման կուսակցության գործունեությունը կազմակերպելու գործում, ԲՀԿ-ն, որտեղ քիչ թե շատ այս փուլում անգամ կան որոշակի թվով գործարար, ՀՅԴ-ի առումով ֆինանսավորումը ևս պարզ է` հաշվի առնելով Սփյուռքի հոսքերը, ՕԵԿ-ը, ֆինանսավորում է գործարար Արթուր Բաղդասարյանի կողմից:



Կարող ենք եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ, մյուս ընտրությունները կանցնացվեն 100 տոկոսանոց համամսանական ընտրակարգով ու Մարուքյանը ցանկանում է ինչ որ ցուցակով մտնի խորհրդարան, ուստի ջանք չի խնայում` ԱԺ-ում ներկայացված լիներլ արդեն ոչ թե ինչ-որ հովանավորով, այլ` սեփական թիմով:

Նույն շարքից