Ֆեյսբուք 

Արամ Զ. Սարգսյանի անկեղծ խոստովանությունը

analitik.am

Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Մարկ Տվենը մի առիթով ասել է. «Ավելի լավ է լռել և ապուշ ներկայանալ, քան խոսել և ցրել այդպիսին լինելու մասին բոլոր կասկածները»:
Եթե Արամ Զավենի Սարգսյանը ծանոթ լիներ մեծ գրողի այս խոսքին, գուցե և լռեր և ճոռո-ճոռո կարծիքներ չհայտներ «Վարչապետների ակումբի» նպատակահարմարության, իր չմասնակցելու պատճառների մասին:


Սակայն, եթե նկատել եք, Արամ Զավենիչը առիթը բաց չի թողնում իր մտքի գոհարները լրատվամիջոցներին հայտնելու հարցում, հետո լրագրողներն ու նրանց ձեռքը կրակն ընկած ընթերցողները փորձում են հասկանալ, թե ինչ է կամեցել ասել Հայաստանի «ամենաերկարակյաց» նախկին վարչապետներից մեկը:



Եթե մի կողմ թողնենք պատմական էքսկուրսները, նախկին ու ներկա իշխանությունների գործունեության էմոցիոնալ գնահատականները, ապա Արամ Զավենի Սարգսյանը ընդամենը ասել է, որ «վարչապետների ակումբի գաղափարը տեղին ու ժամանակին կհամարեր, եթե նրանք իրոք միմյանց ասելիք ունենային, ու այդ ասելիքը կարևոր լիներ հանրության համար»:



Ակումբի մասնակիցները Հայաստանի անկախության տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում ՝ ծանր պայմաններում, ղեկավարել են երկրի կառավարությունը, և, բնականաբար, նրանց փորձն ու մասնագիտական գիտելիքները, որ նրանք շարունակում են այսօր էլ կիրառել, իհարկե ուսանելի է:

 

Արամ Զավենի Սարգսյանն, ավաղ, ոչ վարչապետական և ոչ էլ տնտեսության ղեկավարման ուսանելի փորձ չունի, և մարդն էլ ազնվորեն խոստովանել է , որ ասելիք չունի: Ահա թե ինչու չի մասնակցել Վարչապետների ակումբին: Գնար, որ ի՞նչ աներ:

Նույն շարքից