Մամուլի տեսություն 

«Ջերմուկ գրուպի» Արսենյանը բաժնետոմսերը վաճառել է. Նրա դրամական միջոցները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանն իրեն պատկանող բաժնետոմսերից 247,3 միլիոն դրամի չափով օտարել է: Դեռ նախորդ տարի մամուլը գրել է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, և քանի որ «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է հենց Աշոտ Արսենյանի ձեռքում, այս բիզնեսը կարող է անցնել հենց Սարգսյանին: Սակայն ավելի ուշ, ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում Արսենյանը հերքել էր այս տեղեկությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Արսենյանը նախորդ տարի թվով վեց փոխառություն է հանձնել, իր ունեցած փոխառությունները տարեվերջին հասցնելով 2,5 մլրդ դրամի, 145 հազար եվրոյի և 17,5 մլն դոլարի:

Պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 1,3 մլրդ դրամ և 1,6 մլն դոլար: Արսենյանի2014 թ. տարեկան եկամուտը կազմել է 11,8 մլրդ դրամ և մոտ 1,5 մլն դոլար (ընդհանուր հաշվով մոտ 26 մլն դոլար):

Պատգամավորի կինը՝ Գայանե Մկրտչյանը, հայտարարագրել է 669 մլն դրամ դրամական միջոց: Որդին՝ Եղիշե Արսենյանը, հայտարարագրել է 232,2 մլն դրամի չափով դրամական միջոցներ, որից 207 միլինոը ձևակերպված է որպես նվիրատվություն, 22 միլինոը՝ վարկեր են, 3,2 միլիոնը՝ աշխատավարձ»:

Նույն շարքից