Ֆեյսբուք 

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՁԵՌՔԸ ԳՐՊԱՆԸ ԿՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱԽՍԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ...

Յաշա Ահարոնյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 

 

Արդեն քանի օր է խոսվում է հայ զինվորի մասին, ով ծառայության ընթացքում ձեռք բերած առողջական խնդիրները հաթահարելու համար բուժման հերթական փուլի համար միջոցներ չունի: Միջոցներ չունենալու պատճառաբանությամբ նրան օժանդակություն ցուցաբերելուց հրաժարվել է նաև ՊՆ-ն:

 

Հիմա մի այսպիսի առաջարկ: Բոլորս հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ հիվանդ երեխաների բուժման համար հինգ հարյուր դրամանոց հաղորդագրություն ուղարկելու յուրօրինակ գրպանամտության կոչով հանդես էր գալիս Մայր Աթոռը, թեև դրանից երկու շաբաթ առաջ բոլորս քար կտրեցինք զարմանքից, երբ բացահայտվեց հետաքննող լրագրողների կողմից Գարեգին Բ-ի գաղտնի հաշիվը մեկ միլիոն դոլար գումարով, որով վերջինս հավասարեցվել էր նարոկբարոններին, ստրկատերերին ու զենքի ու թմրանյութերի համաշխարհային առաջատար մաֆիոզներին: 



Հիմա, տեսնես էդ հաղորդագրություններից գոյացած գումարը տեսնես ինչ եղավ, և ապա լավ չէր լինի, որ այդ գումարը ու արդեն բացահայտված գաղտնի հաշվից էլ էլի գումար Գարեգին Բ-ն տրամադրեր զինվորի բուժման համար: Գոնե Չարչարանաց Շաբաթվա մեջ բազմատեսակ, բազմապիսի ու բազմաբովանդակ մեղքերը կքավվեին ինչ որ կերպ: Թե չէ, ոնց է Զատկի տոնին Պատարագի սեղան բարձրանալու ու Քրիստոսի Հարության ավետիս տալու աշխարհասփյուռ իր զավակներին /հավատացյալներին նկատի ունեմ, անձնական զավակների հետ գործ չունեմ/ մեղքերի բեռան տակ կքած.... Շատ էլ պետական ավագանին նախագահի գլխավորությամբ ներկա կլինի, բայց դե հո Աստծո մոտ էլ նախագահը չի հովանի լինելու նրան:



Ի դեպ, ստացել եմ այսպիսի հաղորդագրություն, որը դնում եմ առանց փոփոխության



Hazretleri Karekin II, Tüm Ermeniler Katolikosu
Biz sizden o sen, başka katılmak ermeni akseri tedavisi için bağış ve gizli İsviçre bankası para bu iyi bir neden ver.

Նույն շարքից