Ֆեյսբուք 

Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ժոռա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Մամուլից տեղեկացանք, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ հենց այս ռազմաբազայում էր ծառայում Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ:



Ինչ խոսք զորամասում կարգապահության ամենամեծ պատասխանատուն հանդիսանում է հենց հրամանատարը:

 

Եթե Ռուզինսկուն ազատել են զբաղեցրած պաշտոնից, ապա նշանակում է, որ նաև ավարտվել է ներքին ծառայողական քննությունը, իսկ պատասխանատվության մեծ բաժինն էլ դրվել է հրամանատարի վրա:



Այնուամենայնիվ չենք կարող չհիշել, Ռուզինսկու հարցազրույցը: Որոշ ժամանակ առաջ, ռուսական «Կռասնայա զվեզդա» թերթին, որը հանդիսանում է ՌԴ բանակի պաշտոնաթերթը, վերջինս հարցազրույց էր տվել, որտեղ անդրադարձել էր նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտին: 
Անդրեյ Ռուզինսկին մասնավորապես նշել էր, որ Ադրբեջանի կողմից ոտնձգության դեպքում, ռազմակայանը, համապատասխան համաձայնագրի հիման վրա, կներգրավվի ռազմական գործողություններին:

Նույն շարքից