Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Լրահոսից տեղեկացա, որ այս գիշեր «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» հաստատման հարցը կքննարկվի Համաշխարհային բանկի գործադիր տնոօրենների խորհրդի կողմից: Խոսքը գնում է 52 մլն ԱՄՆ դոլլար արժողությամբ վարկի մասին: Այն իրենից ենթադրում է էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության և համակարգի կառավարման բարելավում:
Ծրագիրը կաջակցի կառավարության այն ջանքերին, որոնք ուղղված են երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելուն:
Համակարգը անարդյունավետ կառավարման հետևանքով հասցրել են ճգնաժամի: Հետևաբար համակարգի կարգավաորման համար հարկավոր են ֆինանսական որոշակի ներդրումներ:
Պետության կողմից հիմնական գործառույթն էլ պետք է լինի այն, որ իր լծակներն օգտագործելով պետք է սահմանի համապատասխան վերահսկողություն: