Ֆեյսբուք 

Քոչարյանի արձագանքը տրամաբանական էր ու կանխատեսելի

analitik.am

Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Հայտնի է, որ ՀՀ-ում ստեղծվել է «Վարչապետների ակումբ», որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել մարտի 26-ին: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ստացել է Վարչապետների ակումբի նիստին մասնակցելու հրավեր, սակայն չի պատրաստվում ներկայանալ:



Կարծում եմ` ոչ ոք էլ ակնկալիք չի ունեցել, որ Քոչարյանը կմասնակցի այս ակումբի նիստերին: Նա իր քաղաքական կարիերայի ընթացքում եղել է ՀՀ նախագահ և տրամաբանական է, որ չպետք է մասնակցեր նման ձևաչափով ակումբի հավաքներին:



Ենթադրենք, մի նախարար ժամանակին թաղապետ է եղել, արդյոք նա կմասնակցի նոր ձևավորված թաղապետերի ակումբի նիստերին: Պրն. Քոչարյանի գրասենյակի արձագանքը տրամաբանական էր ու կանխատեսելի:

Նույն շարքից