Սուրեն Ավդալյան իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Շվեցարիայում վերսկսվել են ինտենսիվ բանակցությունները Իրանի միջուկային հարցի վերաբերյալ, վերջնաժամկետից մեկ օր առաջ:
Երկուշաբթի, Լազանում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի արտգործնախարարները հանդիպել են իրենց Իրանցի գործընկերոջ հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է դեռևս պատրաստման փուլում գտնվող համաձայնագրի կարևոր կեըերից մեկը, այն է, որ Իրանում չեն պատրաստվում շատ միջոցներ տրամադրել միջուկային էներգիայի ստացման գործին:
Ուրանի հարստացումից զերծ մնալու դեպքում Տեգերանը կկարողանա խուսափել ավելի ծանր համաշխարհային սանկցիաներից:
Կողմերը քննարկելու են ուրանի հարստացման դեպքում ցոնտրիֆուգների օգտագործման սահմանափակման, ինչպես նաև բժկական ուսումնասիրությունների նպատակով ստեղծվող ռադիոակտիվ նյութերի մշակման վերաբերյալ հարցերը: Նախատեսված սահմանափակումները ուժի մեջ կլինեն 10 տարի, իրենց մեջ ներառելով նաև Իրանի միջուկային <<օբյեկտների>> խիստ ստուգումներ:
Բի-բի-սի գործակալության թղթակից Լազաննե Բարբարա Պլետտ – Աշերը հայտնում է, որ չնայած ստացված արդյունքին, կողմերի միջև պահպանվում են տարրաձայնություններ, կապված սահմանափակումների կիրառման ժամկետների և սանկցիաներից (պատժամիջոցներ) խույս տալուն միտված գործընթացի վերաբերյալ:
Հանդիպելով Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զառիֆի հետ, կողմերը փորձելու են Հինգշաբթի երեկոյան հասնել համաձայնագրի քաղաքական մասի քննարկման և կնքման աավարտին, որը պարարտ հող կլինի հետագայում համաձայնագրի տեխնիկական մասի ապահովման համար:
Ամերիկյան պատվիրակության հաղորդմամբ, կողմերը համաձայն են փուլ առ փուլ հասնելու համաձայնագրի լիարժեքեք կնքմանը, սակայն դեռևս առկան են անհամաձայնություններ:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ – Վալտեր Շտայնմայերն ասել է.
- Ես չեմ կարող երաշխավորել, որ բանակցությունների ընթացքում նոր ճգնաժամեր չեն լինի:
Այդ ընթացքում Իզրաելի վարչապետ Բինյամին Նիտանյախուն հանդես եկավ ելույթով, խոսքի մեջ նշելով, որ կնքվող համաձայնագիրն ավելի քան վատն է լինելու:
Ի՞նչ են ցանկանում բանակցող կողմերը.
ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՉԺՀ-ն, ՌԴ-ն ցանկանում են հասնել Իրանում ուրանի հարստացման
ծրագրի դադարեցմանը 10 տարով:
Իրանի պատվիրակության անդամ Համիդ Բայդինեժադը հայտարարեց, որ 15 տարվա մասին խոսք լինել չի կարող, իսկ 10 տարվա տարբերակը քննարկվում է:
Ի սկզբանե Իրանը պնում էր, որ իր օբյեկտների վրա պետք է պահպանել ավել քան տասը հազար գործող ցենտրիֆուգներ:
Նոյեմբերին Վաշինգտոնը նշեց, որ համաձայն է Իրանում պահպանել վեց հազար ցենտրիֆուգներ:
Իրանը հիմա փորձում է հասնել այդ թվի ավելացմանը 6500 ից մինչև 7000: