Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ելնելով ԿԲ-ի հրապարակած ցուցանիշներից, պետք է արձանագրել, որ փետրվար ամսին բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումները հունվար ամսվա համեմատ աճել են 12 միլիոնով: Խոսքը գնում է ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումների մասին:
Բացի դրանից 10,5 միլիոնով ավելացել են ռուսական տրանսֆերտները։ Այս ամենի մեջ իր ուրույն դերն ունի ռուսական արտարժույթը, որը վերջին երկու ամիսների սկսել է կարգավորվել: Այնուհանդերձ համեմատելով այս փետրվար ամսվա ցուցանիշները մեկ տարի առաջվա արդյունքների հետ, պետք է փաստել որ այս տարվա փետրվարին Ռուսաստանից մուտք եղած գումարները պակասել են 35,8 միլիոնով կամ 42,8 տոկոսով։ Բնականաբար ռուբլու արժևորումը դեռ չի հասել այն մակարդակին, որը կար ուղիղ մեկ տարի առաջ, և նման արդյունքը իհարկե է սպասելի էր: Այս գործընթացի շարունակական լինելու դեպքում ռուսական շուկայից եկող տրանսֆերտները շուտով կարող են ավելանալ:
Այս տարվա առաջին երկու ամիսներին տրանսֆերտների տեսքով Հայաստանից դուրս է փոխանցվել ավելի քան 44,2 մլն դոլար: Վերը նշվածից 30 միլիոնը գնացել է դեպի Ռուսաստան։