Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Օրերս Չինաստանի Ժողովրդավարական հանրապետության նախագահը հայտարարել էր «Մետաքսի ճանապարհ»-ի վերստեղծման մտադրության մասին: Սույն ճանապարհը գործել է սկսած մթա.2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը և վերջինովս փոխադրվում էր չինական մետաքս: Այն սկիզբ էր առնում Չինաստանից, ձգվում էր մինչև Բաղդադ, այնուհետև Միջերկրական ծով, «Մետաքսի ճանապարհ»-ի մեկ ճյուղը անցնում էր Հայաստանով և ձգվում էր Սև ծովի նավահանգիստներ: Հատկանշական է, որ դրա վերանալուց հետո անգամ Հայերը և Չինացիները շարունակում էին իրենց առևտուրը: Հարկ է նշել, որ 17-րդ դարում Նոր Ջուղայի Հայ առևտրականները հասնում էին մինչև Չինաստանի ափեր, և հանդիսանում էին Անգլիայի և Չինաստանի միջև առևտրային միջնորդ:
ՀՀ և ՉԺՀ նախագահների հանդիպման ժամանակ ստորագրված հռչակագրի մաս էր կազմում նաև «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը:
ՉԺՀ-ի կողմից նախատեսվում է, որ ճանապարհը լինելու է երկաթուղային ճանապարհի տեսքով, դրա մի հատվածը համընկնելու է Իրան-Հայաստան երկաթուղույին ճանապարհի հետ: Ստացվում է, որ «Մետաքսի ճանապարհ»-ի վերստեղծման ծրագրով հնարավոր կլինի փոխառություն ներգրավել ՉԺՀ Իրան-Հայաստան երկաթուղային ճանապարհի կառուցման նպատակով, որն էլ իր հերթին կբերի մեծ տնտեսական օգուտներ: Ավելին «Մետաքսի ճանապարհ»-ի վերստեղծումը կներգրավվի մեծ տնտեսական օգուտներ Հայաստանի համար և ՀՀ-ն կդառնա կարևոր հանգույց Արևմուտքի և Արևելքի միջև: