Անկախ Հայաստանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Տխրահռչակ Վաչե Տերտերյանը, ով ի դեպ մեր հարկերի շնորհիվ, անիմաստ պաշտոնավարում է, (ու ոչ միայն ինքը) էսօր էլի վարչապետի ու մնացած շեֆերի աչքին թոզ փչելու համար «քրտնաջան աշխատեց»…. Այո մարդը էսօր դաժե նեղություն է քաշել ու եկելա ԱԺ… Դուք պատկերացնում եք՞՞՞ նա վերակացել ու իրա կամքով եկել ԱԺ ու ես չեմ հասկանում ուր է նայում «սրիկա» պրեմիա տվողները, ախր էս գերծանր գործի համար իրան աշխատավարձի եռապատիկով պիտի պրեմիա տրվի ու անհապաղ….
Շնորհակալություն հայտնելով պարոն Տերտերյանին՝ իր կողմից ցուցաբերած հարգանքի ու նեղության համար՝ թույլ տվեք ասեմ, թե ինչա արել այս վեհ գաղափարների տեր անձը….
Այոոոոոոո՜՜ Նա օրենքա բերել ԱԺ… այոոո մեր փրկության օրենքը…. Այոոո նա լուծեց մեր բոլորի խնդիրը…. Իսկ ինչնա օրենքը բա ասեմ: Ձյաձը ԱԺ պատգամավորներին խնդրումա, որ «փախստական» բառը օրենքում փոխենք ու գրենք «փախստականի կարգավիճակ ունեցող» բառերով…. Մեռնեեմ ես իրա ջանին, այ սենց են աշխատում արա, ոչ թե մնացածի նման՜՜ Պարոն Տերտերյան ջան սրանով Դուք հաստատ լուծեցիք Ձեր՝ որպես փոխնախարար, բոլոր պարտականությունները, մենք՝ նվաստ ՀՀ քաղաքացիներս, պետք է ամեն Աստծո օր շնորհակալ լինենք, որ Դուք կաք ու այսպես «անմոռաց» աշխատում եք: Մենակ մի բան մոռացա է ասեմ.
Ձյաձը եկել է Փախստականների մասին օրենքում փոփոխություն անի, բայց մոռացել էր հետը բերել փախստականների թվի մասին հստակ վերլուծությունը ու ի պատասխան հարցին, թե ինչքան փախստական կա՝ ասելա. «Տվյալ պահին իմ ձեռքի տակ չունեմ վիճակագրական հստակ տվյալներ, սակայն ընդհանուր առմամբ, փախստականների ներհոսք է եղել Վրաստանից, փախստականների ներհոսք կա Աֆրիկյան երկրներից» (մեր հարևան Ռոզա Տատին էլ սենց կարար պատասխանել): Ունխ մեռնեմ ջանին է, ամեն խոսքը մի թևավոր խոսք է:
Կարճ ասած. Տերտերյանի օրենքի նախագիծը տարեք, դամաշնիկներս բերեք: