Ֆեյսբուք 

Գույք` պարտքի դիմաց

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի հարցը ՀՀ տնտեսության համար շարունակում է մնալ պրոբլեմատիկ: Նաիրիտցիների պահանջը լիովին արդարացված է. մարդիկ ուղղակի պահանջում են իրենց մի քանի տարվա աշխատավարձից առաջացած պարտքը:



Ներկայումս, «Նաիրիտի» գույքն ամբողջությամբ գրավադրված է Միջպետական բանկում: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Միջպետական բանկի ղեկավարության հետ բանակցություններ են տարվում գույքը գրավից հանելու ուղղությամբ: Գույքի վաճառքի հետ կապված այսօր բանակցություններ են տարվում, արվել են և ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսների ընթացքում կարելի է գույքի վաճառքի հետ կապված շարժ ակնկալել:



Ըստ մասնագետների նախնական հաշվարկների` նաիրիտցիների պարտքը հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: Այդ իսկ պատճառով, ինչպես այսօր հայտնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, այժմ բանակցություն է վարվում «Նաիրիտի» գույքի վաճառքի հարցը լուծելու ուղղությամբ. նախարարությունը լծված է գույքի հնարավոր արագ վաճառքի գործին:

 

Ընդ որում` վաճառքի է հանվել գործարանի այն գույքը, որը չի օգտագործվելու, եթե անգամ գործարանը վերագործարկվի:

 

Հավելենք, որ գործարանի ողջ գույքը գտնվում է ֆիզիկական ու բարոյական մաշվածություն վիճակում, և հետաքրքիր է՝ ինչ են վաճառելու: Նշենք, որ գործարանի տարածքում գտնվող «գույք կոչվածը» մեծ հաշվով մետաղի ջարդոն է: 

 

Հարկ է նշել, որ պարտքի մարման գործընթացը կառավարական մակարդակի լրջություն ունի, դրա հետ կապված գործադիրի ղեկավարն այսօր ընդունել է մի խումբ նաիրիտցիների` հարցի վերաբերյալ նրանց անհանգստությունները լսելու համար: Հարցի լուծումը ժամանակ է պահանջում:

 
 
 

Նույն շարքից