Ֆեյսբուք 

Ցեղասպանության 100-ամյակին վերաբերող ցնդաբանություններով առաջատարը ԿԳՆ-ն է

Գեղամ Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Երեկ անրադարձել էի օր օրի թափ հավաքող «անմոռուկացավի» մասին, որտեղ նաև խոսացել էի դպրոցների ուսուցիչների և տնօրենների երևակայության հիվանդագին վայրիվերումների մասին։ Ենթադրում էի, որ նման մառազմատիկ դրսևորումները չէին կրոււմ հհամակարգային բնույթ, այլ հանդիսանում էին մասնավոր նախաձեռնություն, սակայն պարզվեց, որ մեծ հավանականությամբ ես սխալվում էի...



Փաստորեն, ԿԳ նախարարությունում կամ էլ ավելի հիվանդագին երևակայություն ունեցողներ են նստած, կամ էլ Ցեղասպանության տարելիցի միջոցառումների պլանը մշակելիս լավ ծխացծ են եղել։ Այլ կերպ ես չեմ կարողանում մեկնաբանել ԿԳ նախարարության որոշումը՝ 23 օր շարունակ դպրոցական երեխաներին՝ դասերի հաշվին բերել ու 10։00-18։00 հավերժական կրակի մոտ պատվո պահակ կանգնեցնել։



Տնաշեններ, դուք հո Հյուսիսային Կորեայում վերապատրաստություն չե՞ք անցել։ Իմաստը որն է նման անհեթհեթության ու այդ անհեթհեթությանը դպրոցականներ ներգրավելու։ Պատվո պահակ եք ուզում կանգնեցնել՝ դրա համար կա պատվո պահակախումբ, բայց էլի հարց է, թե ինչ իիմաստ ունի միջոցառումներից 3 շաբաթ առաջ պատվո պահակախմբեր նշանակելու հուշակոթողղի վրա։ Եթե պատվո պահակախումբը խնդրահարույց է ներգրավել, ավելի լավ է էդ երեք շաբաթը նախարարության տասնյակ Zuma ու Սոլիտեր խաղացող պարապ չինովնիկներին ուղարկեք էդ գործին, բայց երեխաներին հանգիստ թողեք։



Ու խնդրում եմ, դադարեք «ցնցել» մեզ ձեր «կրեատիվ» լուծումներով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ անտաղանդ ու ստեղծարարությունից զուրկ գաղջ զանգվածը ճաշակ է թելադրում պետական հաստատություններում, այդ թվում նաև կրթական։

Նույն շարքից