Ֆեյսբուք 

ՄՖԿ-ն կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը

Տիգրանուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

 

 

Հայաստանի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև համագործակցությունը դրական կանդրադառնա ՀՀ տնտեսության մի քանի ճյուղերի զարգացման վրա: Մասնավորապես նմանատիպ միջազգային կառույցները կարող են աջակցել այս կամ այն բնագավառում ծրագրերի ընդլայմանն ու իրականացնել գործարար միջավայրի բարելավման, ֆինանսական հատվածին օժանադակության մի շարք ծրագրեր:



Այսօր Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Կարին Ֆինկելսթոնը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստան-ՄՖԿ համագործակցության մասին: Մասնավորապես Կարին Ֆինկելսթոնը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ իրականացվող ծրագրերի կատարողականից ՄԿՖ փոխնախագահը տպավորիչ է համարել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կարին Ֆինկելսթոնը նշել է, որ կորպորացիան պատրաստ է ընդլայնելու ծրագրերը գյուղատնտեսության, արդյունաբերության, ենթակառուցվածքների, նորարական տեխնոլոգիաների բնագավառներում և ՀՀ կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ հնարավոր մարտարավերներին դիմագարավելու նպատակով: Միաժամանակ, ՄԿՖ փոխնախագահն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը՝ տնտեսական կայունությունը պահպանելու և ամրապնդելու գործում:



ՀՀ վարչապետն ու ՄՖԿ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի և կորպորացիայի միջև համագործակցության հեռանկարներին, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից