Ֆեյսբուք 

Հետզատիկյան կրքեր Բիշարյանից

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Այսօր իր պոպուլիստական ոճով հասարակությանը հերթական անգամ ներկայացավ ՕԵԿ-ի «գենդերային կայսրուհին»` Հեղինե Բիշարյանը, ով չգիտես ինչու ժամանակ առ ժամանակ ունենում է «մտքի պայծառացումներ», որն, ըստ էության, ժողովրդի համար դարձել է շատ ծանոթ գործելաոճ: 

 

Բիշարյանի այս անգամ «ակտիվանալու» հիմնական դրդապատճառը հանդիսացել էր ՀՀ-ում ստեղծված տնտեսական խնդիրները, որի հաղթահարման համար Օրիաց տիկինը առաջարկում է լուծման իր դեղատոմսը` այն է, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր բանկերից վարկեր են վերցրել դոլարով, այդ վարկերը վերաձևակերվեն` դառնալով դրամային:



Հարկ է նշել, որ ՕԵԿ-ի ողջ թիմը, այդ թվում և Բիշարյանը, ժողովրդի մոտ ունեցած զրոյական վարկանիշն ամեն գնով փորձում են բարձրացնել` հանդես գալով ականաջահաճո և ժողովրդի սրտի ցավերը դարման անող կոչ-առաջարկներով, որոնք հասարակության համար դարձել են անգիր արված նախադասություններ: Այս կուսակցության ներկայացուցիչների մոտ, որպես կանոն, տարածված է այն մոտեցումը, որ հասարակության կենսակերպի և այլ սոցիալական բնույթի խնդիրների առաջամարտիկը միայն իրենք են` ինչն իհարկե աբսուրդի ժանրից է:



ՕԵԿ-ն իր «քաղաքական» ողջ գործունեության ընթացքում միշտ վարել է «քամելյոնական քաղաքականության»` փորձելով ստեղծված իրավիճակներից դուրս գալ մինիմալ վնասներով, սակայն միշտ կորցրել է իր վարկանիշը` կանգնելով կոտրած տաշտակի առաջ:

Նույն շարքից